Բացահայտվել է ՔԿՀ-ների պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու մի շարք դեպքեր

Իրադարձային 31.07.2019   11:07   67
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին  ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական լիազորությունները չարաշահելու և կաշառք վերցնելու մի շարք դեպքեր։ Այս մասին տեղեկացանք ՀՀ ազգային անվտանգության  մամուլի ծառայությունից։

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» ՔԿՀ-ի տեղամասի պետը կալանավորին թույլատրելով օգտվել բջջային հեռախոսից, բաց թողնել խցի դռներն ու ազատ տեղաշարժվել, 2019թ մայիս-հուլիս ամիսներին, վերջինիս հարազատների միջոցով, որպես խոշոր չափի կաշառք պահանջել և ստացել է ընդհանուր առմամբ 300 000 ՀՀ դրամ արժողությամբ տարբեր տեսակի շինանյութեր, որոնք օգտագործել է անձնական կարիքների համար: ՔԿՀ-ում պատիժը կրող մեկ այլ դատապարտյալի օգտին նույնանման ապօրինի գործողություններ կատարելու համար պաշտոնատար անձը վերջինիցս նույնպես որպես կաշառք պահանջել է շինանյութ:

Մեկ այլ դեպքով, ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ»  ՔԿՀ-ում պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք, 2019թ. ապրիլ-մայիս ամիսների ընթացքում պատշաճ միջոցներ չեն ձեռնարկել ռեժիմի խախտման դեպքերը կանխելու, արգելված իրեր հայտնաբերելու, իրավախախտումներն արձանագրելու և օրինական ընթացք տալու ուղղությամբ, ընդհակառակը՝ դատապարտյալների խցերում խուզարկություններ կատարելու փոխարեն վերջիններիս հետ գալով փոխադարձ համաձայնության, նրանցից ստացել են 20 հատ տարբեր տեսակի բջջային հեռախոսներ՝ դրանք ձևակերպելով իբրև խցերում կատարված խուզարկությունների արդյունք և այդպիսով կազմելով կեղծ տեղեկություններ պարունակող պաշտոնական փաստաթղթեր:

Բացի այդ, նույն ՔԿՀ-ի աշխատակիցները արգելված իրեր, այդ թվում՝  բջջային հեռախոսներ փոխանցելու համար, դատապարտյալից որպես կաշառք ստացել են 100.000 ՀՀ դրամ, ընդ որում,  իմանալով, որ վերջինիս հանձնուքում առկա հյութը պարունակում է հոգեմետ նյութեր, միջոցներ չեն ձեռնարկել՝ այն վերցնելու և քրեաիրավական ընթացք տալու ուղղությամբ, այլ ընդհակառակը՝  թույլատրել են դրա ապօրինի շրջանառությունը ՔԿՀ-ում:

Մեկ այլ դեպքով, ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր»  ՔԿՀ-ի պաշտոնատար անձինք, հանցավոր համաձայնության գալով, այսպես կոչված քրեական հեղինակություն համարվող որոշ դատապարտյալների հետ, տարբեր չափերի գումարների դիմաց, 2018թ. սեպտեմբերից մինչև 2019թ. հունիսն ընկած ժամանակահատվածում, ՔԿՀ-ի տարածք են մտցրել արգելված իրեր, այդ թվում՝ թմրամիջոցներ, դրանք փոխանցելով որոշ դատապարտյալների:

Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով:

Կատարվում է նախաքննություն:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         ԱԱԾ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon