Բացահայտվել է Լերմոնտովո գյուղում կատարված դանակահարությունը

Իրադարձային 22.08.2019   11:59   122
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ոստիկանության Մաշտոցի բաժնում օգոստոսի 11-ին, ժամը 18.15-ին,  հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «որովայնի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Նորքի 33-ամյա մի բնակիչ:

Ինչպես հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ տուժողը մարմնական վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 11.30-ին, Լոռու մարզի Լերմոնտովո գյուղի Այգեգործական փողոցում անհայտ անձանց հետ վիճաբանելիս: 

Նախապատրաստված նյութերը տարածքային կարգով ուղարկվել են ոստիկանության Գուգարքի բաժին:

Ձեռնարկված միջոցառումներով ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները տեղեկություններ ստացան, որ տուժողին մարմնական վնասվածք է պատճառել Երևանի, Բակունցի փողոցի 25-ամյա մի բնակիչ:

Օգոստոսի 19-ին, հարազատների հետ տարված բացատրական աշխատանքների շնորհիվ, կասկածվողը ներկայացել է բաժին և խոստովանել, որ Լերմոնտովո գյուղի Այգեգործական փողոցում տուժողի հետ ծագած վիճաբանության ժամանակ դանակով 2 անգամ հարվածել է նրա որովայնին:

Ձեռնարկվում են միջոցառումներ հացագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         դանակահարություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon