Բացահայտվել է հարկային հանցագործության հերթական դեպքը

Իրադարձային 30.04.2021   12:58   67

Օրերս Պետական եկամուտների կոմիտեի  հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության կողմից բացահայտվել էր կեղծ ձեռնարկատիրությամբ զբաղվելու և ակցիզային դրոշմանիշերի անօրինական իրացման փորձ:

ՊԵԿ-ից հայտնում են, որ Կոմիտեն հերթական անգամ  հորդորել էր քաղաքացիներին զերծ մնալ անօրինական գործունեությունից։ Սակայն, ևս մի դեպքով նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Հարկ վճարողների սպասարկման վարչության սպասարկման թիվ 19 բաժնում հաշվառված անհատ ձեռնարկատերը հարկային մարմին ներկայացրած ակցիզային դրոշմանիշերի և դրոշմապիտակների տրամադրման հայտի և օգտագործման մասին հաշվետվության հիման վրա ստացել է սպիրտային խմիչքների 0.5 լիտր տարողությամբ վերագրմամբ տարաների համար նախատեսված ակցիզային դրոշմանիշ:

Հետագայում հաշվարկային փաստաթղթերի հետազոտումից պարզվել է, որ նա ձևակերպել է որպես իրացում նաև 0.1 լիտր տարողությամբ մրգի օղի, այնինչ, դրա  համար ի սկզբանե վերագրմամբ ակցիզային դրոշմանիշեր ձեռք չի բերվել:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ անհատ ձեռնարկատերը սահմանված կարգով ձեռք բերված ակցիզային դրոշմանիշերն օտարել է այլ անձի, միաժամանակ իր հարկային պարտավորությունները չհաշվարկելու և չվճարելու արդյունքում պետությանը պատճառել է խոշոր չափի վնաս:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb