Բացահայտվել է Երևանում կատարված բնակարանային գողության 3 դեպք

13.12.2019   10:07   289
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է բնակարանային գողության երեք դեպք: Մեղադրանք է առաջադրվել Արմավիր քաղաքի 38-ամյա բնակչին:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Արմավիր քաղաքի բնակիչը՝ ծնված 1981թ.,  ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ներկայանալով որպես Սոցիալական հարցերի նախարարության աշխատակից, սոցիալական օգնություն տրամադրելու պատրվակով ապօրինի մուտք է գործել Երևան քաղաքում գտնվող երեք բնակարան, որտեղ օգտվելով տանտերերի անուշադրությունից՝  հափշտակել է տարբեր չափերի գումարներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 38-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով (3 դրվագ) : Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ  որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:



 Պիտակներ
         գողություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon