Բացահայտվել է Ավանում կատարված դանակահարությունը

Պատահարներ 23.12.2019   14:03   1147
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Դեկտեմբերի 20-ին, ժամը 20.30-ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Հովհաննիսյան փողոցից ձախ այտոսկրի և կրծոսկրի ծակած վերքերով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 15-ամյա մի պատանու:
Օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր, բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողներին են միացել նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատակիցները և համատեղ միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 21-ին պարզվել է, որ տուժողին Հովհաննիսյան փողոցի 18 շենքի մոտ ծագած վիճաբանության ժամանակ դանակահարել է Նորքի 11-րդ փողոցի 17-ամյա մի բնակիչ:

Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ նույն օրը, ժամը 19-ին, կասկածվողը ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն: Ձեռնարկվում են միջոցառումներ դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Հանգամանքները պարզվում են:

Նախապատրաստվում են նյութեր:



 Պիտակներ
         դանակահարություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon