Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով գողության դեպք

Իրադարձային 26.11.2019   14:10   146
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Կապանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում պարզվել են առանձնապես խոշոր չափերով գողություն կատարելու դեպքի հանգամանքները: Մեկ անձ ձերբակալվել է:

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2019թ. նոյեմբերի 20-ի լույս 21-ի գիշերն, առերեւույթ հանցագործություն կատարած անձը, մուտքի դռան փականները չպարզված եղանակով բացելու միջոցով ապօրինի մուտք է գործել Քաջարան քաղաքի Տերյան փողոցում գտնվող բնակարաններից մեկը եւ հափշտակել մետաղյա չհրկիզվող պահարան, որի մեջ եղել է առանձնապես խոշոր չափերով՝ 9.539.600 ՀՀ դրամին համարժեք 20.000 ԱՄՆ դոլար կանխիկ գումար եւ շուրջ 35 կտոր ոսկյա զարդեր:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Կապանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 1.1 կետերով:

Ձեռնարկված քննչական գործողությունների եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Քաջարան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1981թ.: Վերջինս ձերբակալվել է:

Նախաքննությամբ պարզվել է, որ առերեւույթ հանցագործություն կատարած անձին օգնել են  եւս 4 անձ, որոնց հետո տեղափոխել են հափշտակված մետաղյա պահարանը, լինգի գործադրմամբ բացել այն, վերցրել դրանում եղած ոսկյա զարդերը, գումարը եւ այնուհետեւ՝ գլորել ձորն ի վար: Մետաղյա պահարանը, դրանում եղած ոսկյա զարդերի տուփերը եւ 12մմ. տրամաչափի 28 փամփուշտները հայտնաբերվել են:

Նշանակվել են հետքաբանական, ապրանքագիտական ու մատնադրոշմային փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ հանցանք կատարած այլ անձանց եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:



 Պիտակներ
         գողություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon