Բացահայտվել է Արագած գյուղում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքը

Իրադարձային 03.12.2019   10:33   177

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունուն ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Արագած գյուղում ավազակային հարձակում կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ. մեղադրանք է առաջադրվել 3 անձի:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ առերևույթ հանցագործություն կատարած անձինք, 2019 թվականի նոյեմբերի 18-ին, ժամը 23:30-ի սահմաններում ավազակային հարձակմամբ, ուրիշի գույքի խոշոր չափերի հափշտակություն կատարելու նախնական համաձայնությամբ, ապօրինի մուտք են գործել Արագածոտնի մարզի Արագած գյուղի բնակարաններից մեկը, մահակի գործադրմամբ տանտիրուհու կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, հափշտակել խոշոր չափերի՝ շուրջ 690.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության ոսկյա զարդեր, 2 բանկային քարտեր, ոգելից խմիչքներ, գումար, ապա կպչուն ժապավենով կապել կնոջ ձեռքերն ու ոտքերը` դիմել փախուստի:

Քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 1982 և 1980թթ. ծնված տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով, 1989թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով և 324-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:



 Պիտակներ
         ավազակային հարձակում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon