Բացահայտվել է անօրինական թմրաշրջանառության դեպք

Իրադարձային 18.09.2020   13:15   38

Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տվյալներ, որոնք իրացնելու համար սեպտեմբերի 12-ին մեկնեցին Ոսկետափ գյուղ: Թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով գյուղի Երևանյան փողոցից բաժին բերման ենթարկվեց երևանցի, 54-ամյա մի տղամարդ: Խուզարկությամբ կասկածը հաստատվեց. հայտնաբերվեցին թղթե մի փաթեթ և ծխախոտի գլանակներ` լցված կանեփանման չորացված զանգվածներով:

Տղամարդը հայտարարեց, որ մարիխուանան պատկանում է իրեն, իր օգտագործման համար է:

Արարատի քրեական հետախույզները պարզեցին նաև, որ երևանցին թմրամիջոցը ձեռք է բերել հենց Ոսկետափ գյուղի մի բնակչից:
Վեդիի քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ, և սեպտեմբերի 16-ին, դատարանի որոշմամբ, Ոսկետափ գյուղի բնակիչ, 56-ամյա տղամարդու տանն ու օժանդակ կառույցներում կատարվեց խուզարկություն:

Հայտնաբերվեց մոտ 890 գրամ կանեփի յուրահատուկ հոտով զանգված: Տանտերը հայտնեց, որ հայտնաբերվածն իրենն է և թմրամիջոց է:

Հայտնաբերված զանգվածներն ուղարկվել են փորձաքննության, նախաքննությունը շարունակվում է:



 Պիտակներ
         անօրինական թմրաշրջանառության


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb