Բացահայտվեցին նաև նախկինում կատարված գողություններ

Իրադարձային 14.01.2020   13:35   129
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հունվարի 5-ին, ժամը 13.00-ին, մի քաղաքացուց ոստիկանության Բաղրամյանի բաժին հաղորդում էր ստացվել, որ 2019 թ. դեկտեմբերի 22-ի ժամը 12.00-ից մինչև հունվարի 5-ի ժամը 12.00-ն ընկած ժամանակահատվածում Բաղրամյան գյուղի Գ. Մահարու փողոցում գտնվող իր քոթեջից գողացել են հեծանիվ, ջեռոց և վառարանի ցինկապատ խողովակներ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նույն օրը, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել Բաղրամյան գյուղի 23-ամյա մի բնակիչ, որը տվել է խոստովանական բացատրություն, որ 2019 թ. դեկտեմբերի 29-ի կեսգիշերին համագյուղացի մի պատանու հետ կատարել են նշված գողությունը: Նա իր տնից ներկայացրել է գողացված ջեռոցը, իսկ պատանին՝ հեծանիվը:
Նրանք ներկայացվել են նախաքննական մարմնին և ստորագրությամբ բաց են թողնվել:
Ձեռնարկված օպերատիվ-քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 2019 թ. նոյեմբերի լույս 21-ի գիշերը 23-ամյա երիտասարդը, հանցավոր համաձայնության գալով 3 այլ անձանց հետ /որոնց ինքնությունը հայտնի է/, պատուհանի մետաղյա ճաղավանդակը տեղահան անելու և ապակին կոտրելու եղանակով, մուտք են գործել Մյասնիկյան գյուղի քարաշեն բնակելի տնակներից մեկն ու գողացել գյուղատնտեսական գործիքներ՝ պատճառելով մոտ 300.000 դրամի վնաս:

Այնուհետև 23-ամյա բաղրամյանցին իր կողմից վարվող «Սամանդ» մակնիշի մեքենայով գողոնը տեղափոխել է Երևան և վաճառել տարբեր շուկաներում:
Տուժողը նախկինում ոստիկանություն չի դիմել:
Ձեռնարկված օպերատիվ-քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է նաև, որ 2019 թ. ամռանը /օրը պարզվում է/ 23-ամյա երիտասարդը համագյուղացի պատանու հետ մուտք են գործել Բաղրամյան գյուղի տներից մեկն ու գողացել տարբեր տեսակի կենցաղային ապրանք, որը տանտիրոջ նախազգուշացումից հետո ամբողջությամբ վերադարձվել է:
Տուժողը նախկինում ոստիկանություն չի դիմել: Նրանից ընդունվել է հաղորդում:
Բոլոր դեպքերով կատարվում է նախաքննություն:



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon