Բաց նամակ վարչապետին

Իրադարձային 22.04.2019   13:51   196
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Սև ջուր» ՍՊԸ տնօրենը բաց նամակ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակում ասված է․

«ՀՀ Վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանին

Թե ինչպես  Հայաստանում երիտասարդ ներդրողներին մերժում են իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն:

Մեծարգո պարոն Վարչապետ,

Ոգեշնչված վերջին իրողություններով,  երկու երիտասարդ գործընկերներով որոշեցինք զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Ելնելով գտնվելու վայրից և խորհրդակցելով տարբեր արհեստավարժ մասնագետների հետ որոշեցինք ձեռնարկել Արզնի ածխաթթվային հանքային ջրի շշալցում և այն արտահանել այլ երկրներ:

Այս գործունեության տեսակն ընտրելու հիմնավորումները հետեւյալն են.

- որպես արտադրամաս կօգտագործվեր «Արզնի առողջարան» ՓԲԸ-ի նախկին լվացքատան չշահագործվող տարածքը.

-  կօգտագործվեր նաև արդեն իսկ գոյություն ունեցող խողովակաշարը, որով «Արզնի առողջարանն» իր ըմպելասրահի համար Արզնի ածխաթթվային հանքային ջուր է ստանում.

-  ներկայումս Հայաստանում այս հայտնի ածխաթթվային հանքային ջրի շշալցում չի իրականացվում:

-  մենք ոչ մի վնաս չենք պատճառում գործող առողջարաններին եւ այլ գործող կառույցներին, քանզի վայրկյանում 7լ ջուր դուրս եկող հանքավայրից մենք վերցնելու էինք ընդամենը 0,5լ:

Փաստորեն բնությանը չվնասելով, ոչինչ չփոխելով «միայն 70 մետր խողովակաշարի միացում» մեզ անհրաժեշտ էր միայն հանքային ջրի  արդյունահանման թույլտվություն ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունից, որին մենք դիմեցինք 2018 թվականի հունիսին:

Օրենքով սահմանված կարգով սեպտեմբերի 19-ին մեր հաշվետվությունը ուղարկվում է Բնապահպանության նախարարություն, շրջակա միջավայրի վրա ազդեցությունը փորձաքննական գնահատելու եւ եզրակացություն տալու համար:

Գործընթացը հարթ էր, մեր կողմից պատշաճ կերպով ներկայացվել էին բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, անցկացվել էին բոլոր  հանրային լսումները: Այս ամենի մասին վկայում է չորրորդ՝ վերջին  հանրային լսման ժամանակ Բնապահպանության նախարարության փորձագետի դրական ելույթը, որում նա հաստատում է սահուն գործընթացի մասին եւ բնությանը վնաս չհասցնելու փաստը, չի նշում որեւէ թերություն կամ խնդիր:

Այնինչ Բնապահպանության նախարարության կողմից 29.01.2019թ. ստացանք Պետական փորձաքննական բացասական եզրակացություն, որի հիմքում դրված էր  դեռեւս 2017թ-ին արտոնագիրը կորցրած «ՎԻ ԸՆԴ ԷՅ ՏՈՒՐ» ՍՊԸ-ի կողմից ստացված գրությունը, որտեղ կարծես թե հրամայվում է Բնապահպանության նախարարին. «Մերժել «ՍՎ ՋՈՒՐ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հանրային լսումների անցկացումը, ինչպես նաեւ դադարեցնել փորձաքննությունը, քանի որ նրանք չունեն բավարար հիմքեր այնտեղ գործունեություն իրականացնելու համար»:

Բնապահպանության նախարարությունը այն ստանալով անմիջապես «մերժում է» մեր գործունեությունը՝ կայացնում է բացասական եզրակացություն: Իսկ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունն էլ հիմք վերցնելով բացասական եզրակացությունը 07.03.2019 թվականի գրությամբ մերժում է մեր հայտը:

Հարկ եմ համարում նշել, որ մենք արդեն իսկ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ից վերցրել ենք  100 մլն դրամ վարկ, պատվիրել սարքավորումներ Չինաստանից եւ կատարել  ներդրում շինարարական աշխատանքների համար, հենվելով դրական նախընտրական փուլի, հարթ գործընթացի եւ անվնաս բնապահպանական գործունեության վրա: Մյուս կողմից արտադրամաս ծառայող շինության վրա մեր կողմից արդեն կատարվել են բոլոր անհրաժեշտ աշխատանքները:

Մեծարգո պարոն Վարչապետ՝ Բնապահպանության նախարարությունում մեզ «բարեկամաբար» ասացին, որ դրական եզրակացություն ստանալու համար մեզ պետք է Արզնի հանքային ջուր նախկինում արդյունահանող եւ արտոնագիրը կորցրած «Վի Ընդ Էյ Տուր» ՍՊԸ-ի հետ «լեզու» գտնել, իսկ դա այն ընկերությունն է, որը Հանրապետական կուսակցության իշխանության օրոք ունենալով նրանց մեծ աջակցությունը,  կարողանում էր ցանկացած հարց լուծել ի նպաստ իրեն: Բնականաբար մենք նրանց հետ §լեզու¦ գտնելու ցանկություն չունենք եւ ցանականում ենք օրինական ճանապարհով հարթել մեր ուղին:

Այս ամենի եւ Բնապահպանության նախարարության աշխատակիցների կողմից այլ օրինախախտումների մասին մենք պատրաստ ենք լիարժեք տեղեկատվություն ներկայացնել Ձեր կողմից լիազորված ներկայացուցչին:

Մեծ ակնկալիքով սպասում ենք Ձեր արձագանքին եւ միջամտությանը արդարությունը վերականգնելու համար»։

 


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Արզնի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon