Բաց նամակ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին

Իրադարձային 04.07.2019   16:53   159
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Tоp-News.am-ի խմբագրություն է դիմել մի քաղաքացի, որի տվյալները մեզ մոտ են, հետեւյալ իրավիճակի նկարագրությամբ։

Երեկ նա այցելել է Տերյան—Սայաթ-Նովա խաչմերուկում գտնվող «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ Ագրիկոլե» բանկի մասնճայուղ, որի հաճախորդն է հանդիսանում եւ ցանկացել իր քարտային հաշվին գումար մուտքագրել։ Քաղաքացին տվել է 500 եվրոյանոց թղթադրամ եւ ստացել հետեւյալ մերժումը. «Մեր բանկը 500 եվրոյանոց թղթադրամ չի վերցնում»։

Քաղաքացին ասել է, որ ինքն այդ բանկի հաճախորդ է, եւ չի բացառվում, որ այդ թղթադրամն ամիսներ առաջ հենց բանկից ստացած լիներ։ Նրան բանկի աշխատակիցը պատասխանել է, թե հնարավոր է, բայց դա ամիսներ առաջ էր, իսկ հիմա ունենք ներքին հրահանգ նման թղթադրամներ չվերցնել։

Նա հարցրել է, թե ինչպես կարող է բանկը նման որոշում կայացնել, ի՞նչ է բանկն իր օրենքներով է առաջնորդվում։ Բանկի աշխատակիցը պատասխանել է. այո, մենք ունենք նման հրահանգ։

Քաղաքացին պահանջել է, որ իրեն գրավոր ներկայացնեն մերժումը, որից հետո նրան ուղեկցել են այլ աշխատակցի մոտ, որը կրկնել է միայն նախորդ աշխատակցի բառերը, ավելացնելով, թե գրավոր մերժման համար պետք է դիմել միայն կառավարչին։

Հարգելի՛ պրն Ջավադյան, արդյոք, Հայաստանում գործող բանկի կառավարիչները կամ այլ աշխատակիցներ իրավունք ունե՞ն սեփական հայեցողությամբ որոշել, թե որ արժույթի եւ որ թղթադրամները կարող են վերցնել, իսկ որը՝ ոչ։ Չէ՞ որ դրանք գտնվում են օրինական շրջանառության մեջ։

Այդ տրամաբանությամբ մեկ օր էլ կարող են ներքին հրահանգով չվերցնել, ասենք, 100 ԱՄՆ դոլարանոց թղթադրամները կամ 50 000-անոց դրամները։

Ի դեպ, քաղաքացին պնդել է, որ բանկն առավելագույնը կարող է ստուգել թղթադրամի իսկությունը, եւ որեւէ կասկած ունենալուց հետո միայն հնարավոր են հարցեր ծագել։ Ինչին ի պատասխան ասել են. կարող է ապարատներն էլ սխալվեն։

Ընդունենք, որ սա ավելի շատ նման է «գյուղի կասսայի» աշխատաոճին, քան եվրոպական կապիտալով ՀՀ տարածքում եւ օրենսդրությամբ գործող բանկի։

Մենք ակնկալում են հստակ գնահատական Կենտրոնական բանկից և հստակ պարզաբանում ACBA բանկից. Ունեն, արդյո՞ք, նրանք իրավունք, բանկի հաճախորդ, ՀՀ հպարտ և արժանապատիվ քաղաքացուն նման պատասխան տալը։

Հ. Գ. Խմբագրության կողմից ավելացնեմ, որ այսօրվանից մեր կամավորները սկսելու են «թեստավորել» ACBA-ի մասնաճյուղերը և փաստեր հավաքել, թե ինչ այլ ներքին հրահանգներ են գործում նշված բանկում։ Այդ փաստերը մենք անպայման կներկայացնենք հանրությանը։

Գեղամ Նազարյան

Աղբյուրը՝ Tоp-News.am


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Ջավադյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon