Բաց նամակ Առողջապահության նախարարին

Իրադարձային 04.09.2019   14:15   127
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Օնկոգինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Ջիլավյանը բաց նամակով դիմել է ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին։

Նամակում ասված է․

«Մեկ տարուց ավել է, ինչ Դուք հանդիսանում եք ՀՀ առողջապահության նախարար։

Այս ողջ ժամանակահատվածում Ուռուցքաբանության Ազգային Կենտրոնի անձնակազմը մշտապես զգացել է Ձեր արհամարհական վերաբերմունքը իր հանդեպ։ Ձեր վերաբերմունքը կենտրոնի նկատմամբ արտահայտվեց այն հանգամանքով, որ Դուք այդպես էլ ժամանակ չգտաք այցելելու Ուռուցքաբանության Ազգային Կենտրոն, հանդիպելու անձնակազմի հետ եւ տեղում ուսումնասիրելու ու հասկանալու առկա խնդիրները։

Դուք կարող եք առարկել, որ ՈւԱԿ-ը գտնվել է ոչ թե Առողջապահության նախարարության, այլ Գույքի Կառավարման Կոմիտեի ենթակայության տակ։ Այդ դեպքում հարց է ծագում. ի՞նչ հիմքով էիք իրականացնում այդ բազմաթիվ ստուգումները, որոնք ընդհանուր առմամբ տեւել են մեկուկես տարի, եւ որոնց արդյունքում որեւէ խախտում չի հայտնաբերվել` անձնակազմի քրտնաջան աշխատանքի եւ տնօրենի արդյունավետ կառավարման շնորհիվ։

Ձեր արհամարհական եւ ոչ բարյացակամ վերաբերմունքը կենտրոնի հանդեպ արտահայտվել է նաեւ վերջին իրադարձությունների ընթացքում, երբ Դուք, առանց անձնակազմի կարծիքը հարցնելու եւ վերջինիս հետ հաշվի նստելու, նախաձեռնել եք Արմեն Տանանյանի` տնօրենի պաշտոնից ազատելու գործընթացը` իրականացնելով, ինչպես ինքներդ եք նշել, Ձեր մեկ տարվա երազանքը։

Արմեն Տանանյանը գիտությունների դոկտոր պրոֆեսոր է, առաջատար վիրաբույժ, եռանդով լի երիտասարդ, ով վայելում է ամբողջ կոլեկտիվի հարգանքը եւ վստահությունը։ Նա կատարել է ահռելի աշխատանք՝ զարգացնելով եւ շենացնելով կենտրոնը այս 5 տարիների ընթացքում։

Կյանքիս 37 տարիները նվիրել եմ այս կենտրոնին, և ինձ համար վիրավորական է ուղիղ եթերում Ձեր հնչեցրած հարցը՝ արդյոք գո՞հ էք Ուռուցքաբանության Կենտրոնի աշխատանքից։ Դուք ինքներդ լավ գիտեք, որ ուռուցքաբանությունն այն ոլորտն է, որտեղ, ցավոք, միշտ չէ, որ հաջողվում է փրկել մարդու կյանքը։ Խաղալով վշտի մեջ գտնվող մարդկանց զգացմունքների հետ` անընդհատ փորձում եք տրամադրել նրանց բուժանձնակազմի դեմ` քաղելով Ձեր համար դիվիդենտներ՝ իբր ժողովրդի մասին մտածող նախարար։

Ցավալի է, որ Դուք փորձում եք վարկաբեկել այնպիսի հարգանք վայելող մարդուն, ինչպիսին է ԵՊԲՀ-ի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը։

Ես կհասկանայի Ձեզ, եթե այսօրվա մամլո ասուլիսին հանրահայտ մանկական ուռուցքաբան Գեւորգ Թամամյանի եւ լրագրողների հարցերին պատասխանեիք եւ պարզաբանումներ տայիք ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Փոխարենը նախընտրեցիք կիրառել Ձեր կողմից սիրված մեթոդը՝ հանրության հետ շփվել Ֆեյսբուքի միջոցով եւ դրանով իսկ խուսափել հակառակորդի աչքերի մեջ նայելուց։ Ձեր ընտրած կառավարման մոդելը հանգեցնում է տխուր արդյունքների եւ բազմաթիվ հարցերի առիթ է տալիս, որոնք պահանջում են հրատապ լուծումներ»։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         առողջապահության նախարար


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon