Բաբկեն Թունյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել

Իրադարձային 12.05.2020   15:36   154

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստը հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի փոխարեն վարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի անդամ Հայկ Գևորգյանը:

Հանձնաժողովի նիստի մեկնարկին Հայկ Գևորգյանը հայտարարեց, որ Բաբկեն Թունյանը ջերմում է և այդ պատճառով ներկա չէ։ Նա նաև հայտնեց, որ Թունյանը կորոնավիրուսային հիվանդության հետազոտություն է անցել։

«Պարոն Թունյանը ջերմություն ունի, թեստավորվել է, հիմա սպասում ենք պատասխանին, հուսանք ամեն ինչ լավ կլինի»,- նշեց Հայկ Գևորգյանը։



 Պիտակներ
         Բաբկեն Թունյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon