Բաբկեն Թունյան․ «Եվրոբոնդերի թողարկումը բերելու է վարկերի տոկոսադրույքների նվազման»

Տեսանկյուն 24.01.2020   11:13   394

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է եվրոբոնդերի թեմային։ Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ «Արդշինբանկը» Հայաստանի պատմության համար աննախադեպ ծավալի՝ 300 միլիոն դոլարի եվրոբոնդ է թողարկել, աննախադեպ ցածր՝ 6.5 տոկոսով։

«Հիմա էլ բոլորը դարձան ֆինանսիստ ու դատողություններ են անում եվրոբոնդերի թեմայով։ Թե բա՝ պարտքը ներկայացվում է որպես ներդրում։

Ուրեմն.

✅ Պարտատոմսը ներդրումային գործիք է։

✅ Պարտատոմս գնողը (պարտք տվողը) համարվում է ներդրող։

✅ Եվրապարտատոմս (եվրոբոնդ) գնողը՝ օտարերկրյա ներդրող։

✅ Հայաստանում առաջին անգամ մասնավոր ընկերությունը նման ծավալով ու նման տոկոսադրույքով եվրոբոնդ թողարկեց ու շատ հաջող տեղաբաշխեց։ Իսկ դա ոչ միայն խոսում է օտարերկրյա ներդրողների կողմից վստահության մասին, այլ բերելու է ՀՀ-ում վարկերի տոկոսադրույքների նվազման»։



 Պիտակներ
         եվրոբոնդ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon