Բաբկեն Թունյան․ «Ամուլսարի ճանապարհը պետք է բացվի»

Քաղաքական 09.09.2019   13:50   125
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը պատասխանել է Ամուլսարի ոսկեբեր հանքի շահագործման վերաբերյալ րագրողների հարցերին։

«Հանքի շահագործման համար պետք է շինարարական աշխատանքներ արվեն, որոնք կարող են մինչև մեկ տարի տևել, և այդ ընթացքը ժամանակ է տալիս, որ եթե բնապահպանական ռիսկեր կան, լրացուցիչ փորձաքննություն արվի եւ դրանց պատասխաններ տրվեն։

Ես ի սկզբանե ասել և ասում եմ․ եթե պետք է հանքը փակվեր, ապա դրա համար պետք է լինեին իրավական հիմքեր, վարչապետի ելույթից լսեցի, որ իրավական հիմքեր չկան։ Եթե մի տարվա ընթաքում իրավական հիմքեր առաջ կգան, որոնք թույլ կտան հանքը փակել, նշանակում է այդ ժամանակ որոշակի գործողություններ կլինեն»,- ասել է Թունյանը՝ նշելով, որ այս պարագայում, երբ, իր կարծիքով, առանց իրավական հիմքի ուղղակի թողնում են, որ «Լիդիան» ընկերության աշխատանքը կազմաքանդվի, դա անընդունելի է, ինչը Հայաստանին՝ որպես պետություն, կասկածելի, անվստահելի գործընկեր կդիտարկի։

«Հույս ունեմ՝ մեր հանրությունը շատ գիտակցված որոշում կարող է կայացնել, ու ընդամենը բավական է, երբ մարդիկ իրենց կարծրատիպային մտածելակերից շեղվեն եւ փորձեն հարցին երկու կողմից նայել։ Ճանապարհը պետք է բացվի, որպեսզի ընկերությունն իր շինաշխատանքները կատարի։ Կոպիտ ասած՝ ռիսկը մնում է ընկերության վրա, ինքը շինարարության վրա ծախս է անելու, հիմա կարող է ընկերությունը մեկ տարի ծախս է կատարում, հետո պարզվում է՝ խախտումներ կան, դրանք մնալու են ընկերության վրա»,- նշեց Թունյանը՝ ընդգծելով, որ սա լուծման շատ նորմալ տարբերակ է։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Ամուլսար


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon