Բաբկեն Հարությունյան․ «Վանեցյանն առաջիկայում փակագծեր կբացի»

Տեսանկյուն 08.11.2019   12:54   186
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Երևանի պաշտպանության ճակատ» նախաձեռնության համակարգող Բաբկեն Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը իր հարցազրույցում հայտնել է, որ առաջիկայում կհայտարարի իր անելիքների մասին՝ ակնարկելով քաղաքականությամբ զբաղվելու հնարավորության մասին։

Ուշագրավ է, որ Վանեցյանը չի հստակեցնում, թե ինչ ֆորմատով հանդես կգա, փոխարենը՝ խոստանում է որոշ ժամանակ անց խոսել և փակագծեր բացել իր հրաժարականի պատճառների և Փաշինյանին ուղղված «Կանգ առ» կոչի վերաբերյալ՝ նշելով, որ Նիկոլի հետ որևէ շփում չունի։

Ամփոփելով հարցազրույցը Վանեցյանը նշել է, որ ինքը չի վախենում իշխանության ճնշումներից, ասել կուզի՝ չի արել արարք, որ իրեն կարողանան օբյեկտիվ որևէ պատճառով ճնշեն։

Հենց սրանով էլ պայմանավորված է Նիկոլի անմիջական հրահանգով իշխանական լրատվական և հասարակական-քաղաքական շրջանակների կողմից ամենօրյա ռեժիմով Արթուրին սևացնելու արշավը։

Ակնհայտ է, որ Նիկոլն այդպես էլ չի կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ ոչ նախկիններից որևէ գործիչ կարող է քաղաքական լուրջ հայտ ներկայացնել , առավել ևս՝ ի ցույց դնել վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձի անհավասարակշիռ և անթույլատրելի գործողությունները»։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Վանեցյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon