Բա՞ն ա ասել, պիտի ապացուցի. Էդմոն Մարուքյանը՝ վարչապետին

Քաղաքական 02.03.2021   13:35   46

«Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին, ապա այսօր առավոտյան ինձ հետ կապ է հաստատել վարչապետը և առաջարկել է հանդիպում՝ քննարկելու իմ առաջարկը, իր առաջարկը, բոլորի առաջարկները։ Ես համաձայնություն եմ տվել, ենթադրում եմ, որ վաղը կհանդիպենք»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նա նշեց, որ կհանդիպեն, կքննարկեն բոլոր առաջարկները, որից հետո հանրությանը կտեղեկացնեն։

«Վարչապետը հայտարարել է նաև, որ Գլխավոր շտաբի պետը Սերժ Սարգսյանի հրամանն է կատարել՝ այդ փաստաթուղթը ստորագրելու համար։ Ես ապացույցներ եմ պահանջում վարչապետից, որ ոչ թե ինձ ներկայացնի, այլ հրապարակի այդ ապացույցները։ Բա՞ն ա ասել, պիտի ապացուցի։ Եթե չապացուցի, մեր համար փոխվում է էն, որ վարչապետը ժողովրդին հավաքում է հրապարակում, ուղիղ եթերով ասում է բան, որն իրականությանը չի համապատասխանում»,- ասաց Մարուքյանը


 Պիտակներ
         Էդմոն Մարուքյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb