Բ․ Սահակյանն հանդիպել է ՀՅԴ Ընդհանուր ժողովի մասնակիցների հետ

Քաղաքական 24.01.2019   10:15   367

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 23-ին ընդունել է Հայ Յեղափոխական Դաշնակցության Ընդհանուր ժողովի մասնակիցներին:

Նախագահը ողջունել է Հայ Յեղափոխական Դաշնակցության Ընդհանուր ժողովի անցկացումն Արցախում՝ այն համարելով կարեւոր ներքաղաքական իրադարձություն մեր հանրապետության համար:

Բակո Սահակյանն արժևորել է ՀՅԴ ներդրումն Արցախյան ազգային-ազատագրական պայքարի, պետականության ձևավորման ու կայացման, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման, հայ ազգային ինքնության պահպանման եւ համազգային խնդիրների լուծման գործում:

Հանդիպմանն արծարծվել են նաև պետականաշինությանը, ներքին և արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր:

Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն



 Պիտակներ
         ՀՅԴ, Բակո Սահակյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon