«Ազգային օրակարգը» ողջունում է Դատավորների ընդհանուր ժողովի կողմից դրսևորած բարեփոխումերի պատրաստակամությունը

Իրադարձային 30.05.2019   11:42   108
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ս․թ․ մայիսի 19-ին «Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը հանդես էր եկել հայտարարությամբ՝ դատապարտելով պետության մեջ իշխանության տարբեր ճյուղերի միջև հակակշիռների գործող համակարգի տապալմանն ուղղված հնարավոր քայլերը, որոնք այնուհետև դրսևորվեցին իշխող ուժի կողմնակիցների կողմից դատարանների աշխատանքը խափանող գործողություններով։

Այդ իրադարձություններից հետո Հայաստանի հանրապետության Դատավորների ընդհանուր ժողովը մայիսի 27-ին հանդես է եկել հայտարարությամբ, որում խստորեն դատապարտել է դատարանների աշխատանքը խոչընդոտող գործողությունները և կոչ արել ձեռնպահ մնալ դատական իշխանության հեղինակությունը նսեմացնող հայտարարություններից։

Միևնույն ժամանակ այդ հայտարարության մեջ կարևորվել է դատական համակարգում բարեփոխումների անհրաժեշտությունը՝ դրանք համարելով իրավական առաջընթացի ու զարգացման էական նախապայման։

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը, կողմնակից լինելով Հայաստանում դատական իշխանության համակարգային արդիականացմանը, ողջունում է Դատավորների ընդհանուր ժողովի կողմից դրսևորած բարեփոխումերի պատրաստակամությունը, և կոչ է անում քաղաքական ուժերին և մասնագիտական հանրությանը անցնել դատական վերափոխումների համապարփակ հայեցակարգի մշակման, ինչպես նաև դրա հիման վրա դատական իշխանության անկախության, դատական ու իշխանության մյուս ճյուղերի միջև զսպումների և հակակշիռների հարաբերակցության հստակեցման, դատական համակարգի ինստիտուցիոնալ կառուցվածքի զարգացման վերաբերյալ բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ լայն հանրային քննարկման։

Մեր կողմից պատրաստակամություն ենք հայտնում մասնակցել այս գործընթացին, և համագործակցել համակարգային իրավական բարեփոխումներում շահագրգիռ կառուցողական ուժերի հետ։

«Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդ


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Դատավորների ընդհանուր ժողով


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon