Ազգային հավաքականն անցկացրեց նախավերջին մարզումը Լեհաստան մեկնելուց առաջ

Սպորտ 09.10.2020   12:22   36

Տակտիկական վարժություններ, առանձին աշխատանք պաշտպանության և հարձակման վրա, խաղ փոքր տարածության մեջ, երկկողմանի խաղ: Հայաստանի ազգային հավաքականն երեկ անցկացրեց նախավերջին մարզումը Լեհաստան մեկնելուց առաջ:

 Մարզման սկզբում ֆուտբոլիստները փորձարկեցին խաղը պաշտպանութունում, իսկ հետո՝ հարձակման մեջ: Այնուհետև թիմը կատարեց սահմանափակ տարածության մեջ արագ կողմնորոշվելու տակտիկական վարժություններ, իսկ վերջում անցկացրեց երկկողմանի խաղ: Մարզիչները նաև փորձարկեցին Վրաստանի հավաքականի դեմ խաղի հավանական կազմը:

Այսօր թիմը կանցկացնի ևս մեկ մարզում, որից հետո կմեկնի Լեհաստան: Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ի որոշմամբ ՈՒԵՖԱ-ի Ազգերի Լիգայի C լիգայի երկրորդ խմբի երրորդ տուրի Հայաստան-Վրաստան հանդիպումը կկայանա Լեհաստանի Տիխի քաղաքում:



 Պիտակներ
         ազգային հավաքական


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb