Ազատամարտիկների Դաշինքը կոչ է անում հավաքվել Շենգավիթի դատարանի առջև

Իրադարձային 12.09.2019   10:30   72
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ազատամարտիկների Դաշինքը բազմիցս հայտարարել է, որ բոլոր հնարավոր օրինական միջոցներով պայքարելու է նախկին հանցավոր ռեժիմի վերարտադրման փորձերը կանխելու համար:

2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած արյունալի իրադարձությունների, դրան հաջորդած մարդու իրավունքների մասսայական ու աղաղակող խախտումների, երկրի սահմանադրական կարգը տապալելու և իշխանության բռնազավթումը կազմակերպելու հիմնական պատասխանատուներից մեկի Ռոբերտ Քողարյանի կողմնակիցները, սեպտեմբերի 12-ին կայանալիք դատավարությանն ընդառաջ, բողոքի գործողություններ են սկսել Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի առջև, փորձելով այդպիսով ճնշում գործադրել հարցը քննող դատավորի վրա:

Համոզված լինելով, որ այս ու նման գործողությունները միտված են պարզապես երկրում քաոս առաջացնելու միջոցով նախկինների ռեվանշի փորձերին աջակցելուն, վերահաստատելով հարցը բացառապես օրենքի ու օրինականության շրջանակներում լուծելու վերաբերյալ մեր դիրքորոշումը, Ազատամարտիկների Դաշինքը կոչ է անում և իր բոլոր անդամներին ու այս հարցով մտահոգ բոլոր քաղաքացիներին վաղը ժամը 12:00-ին հավաքվել Շենգավիթի շրջանի ընդհանուր իրավասության դատարանի առջև (Արշակունյաց պողոտա 24/1. Պանթեոնի մոտ) ՝ դատավորի վրա հնարավոր ճնշումները չեզոքաքցնելու և ռեվանշի ցանկացած փորձի դեմ օրինական բոլոր ճանապարհներով պայքարելու մեր հանձնառությունը հաստատելու համար:

Ազատամարտիկների Դաշինքի վարչություն


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Ազատամարտիկների Դաշինք


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon