«Ազատ հայրենիք» կուսակցությունը նոյեմբերի 9-ին կհրապարակի նախագահի սեփական թենածուի անունը

Քաղաքական 07.10.2019   16:32   169
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Ազատ հայրենիք» կուսակցությունը նոյեմբերի 9-ին կանցկացնի համագումար, որտեղ որոշում կընդունվի 2020թ․-ին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին սեփական թեկնածու առաջադրելու հարցի շուրջ:
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է կուսակցության ղեկավար՝ Արցախի նախկին վարչապետ և պետական նախարար Արայիկ Հարությունյանը։

«Կուսակցական այս կարևոր միջոցառումը կանոնադրության պահանջ է, որի նպատակն է երկու տարին մեկ անգամ ընտրել կուսակցության գործադիր մարմին՝ խորհրդի կազմը և կուսակցության նախագահին, ինչպես նաև նախանշել այն ծրագրերը, որոնք պետք է իրականացնենք առաջիկա ժամանակահատվածում»,- նշել է Ա․ Հարությունյանը և ավելացրել, որ սպասվող համագումարի օրակարգային հիմնական հարցերից է լինելու գալիք համապետական ընտրություններին «Ազատ հայրենիք» կուսակցության մասնակցության ձևաչափը:
Գրառման մեջ նշվում է, որ մասնավորապես որոշում է կկայացվելու սպասվող նախագահական ընտրություններին սեփական թեկնածու առաջադրելու վերաբերյալ:
Արայիկ Հարությունը չի թաքցրել նաև, որ հավանական թեկնածուն լինելու է ինքը՝ այդ առթիվ նշելով, որ կուսակցության տարածքային բոլոր կառույցներից իր թեկնածության առաջադրման շուրջ ստացել է առաջարկներ, որոնց վերաբերյալ վերջնական որոշում կհրապարակվի համագումարի ժամանակ:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 8-ին Արցախում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին Արայիկ Հարությունյանի գլխավորած քաղաքան ուժի անդամ և համակիր թեկնածուները հանրապետության 228 համայնքներից 173-ում ընտրվել են համայնքի ղեկավարներ: 


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «Ազատ հայրենիք»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon