Այսօրվանից Ռուսաստանը վերականգնում է կանոնավոր ավիահաղորդակցությունը Հայաստանի հետ

Իրազեկիչ 15.02.2021   13:24   55

Ռուսաստանը այսօրվանից վերականգնում է կանոնավոր չվերթները Հայաստանի հետ: Այս մասին դեռ փետրվարի սկզբին հայտնել էր ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը:

«Որոշում է կայացվել փոխադարձ հիմունքներով 2021 թվականի փետրվարի 15-ից վերականգնել Հայաստանի (Մոսկվա - Երեւան, շաբաթական չորս չվերթ) հետ միջազգային ավիահաղորդակցությունը», - ասված է հաղորդագրության մեջ:

2020թ. մարտին Ռուսաստանը կորոնավիրուսի համավարակի ֆոնին դադարեցրել էր արտասահմանյան բոլոր կոմերցիոն ուղևորափոխադրումները:

2021թ. փետրվարի մեկից երկու երկրների միջև գործում է «Ճամփորդում եմ առանց COVID-19»-ի պիլոտային ծրագիրը, որը թույլ է տալիս ՀՀ քաղաքացիներին 72 ժամ առաջ հանձնած թեստի բացասական պատասխանով հատել ռուսական օդային սահմանը:

ՌԴ կառավարությունը փետրվարի 3-ի հաղորդագրությամբ տեղեկացրել է, որ վերականգնվում է օդային հաղորդակցությունը նաև Ադրբեջանի հետ՝ Մոսկվա-Բաքու շաբաթական երկու չվերթով:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb