Այսօր Վրաստանում սգո օր է

Աշխարհ 17.01.2019   11:51   285

Թբիլիսիի Մեծ Դիղոմի թաղամասում նախօրեին բնական գազի արտահոսքի հետևանքով տեղի ունեցած պայթյունի հետևանքով 4 մարդ է մահացել, այդ թվում՝ 4 տարեկան երեխա։ aliq.ge–ի փոխանցմամբ՝ պատահարից տուժածների մեծամասնությունը երեխաներ են։ 6 անչափահաս վիրավոր հոսպիտալացվել է։
Վրաստանի վարչապետի որոշման համաձայն՝ տեղի ունեցած ողբերգության հետ կապված՝ հունվարի 17-ին երկրում սգո օր է հայտարարվել:
Վարչապետի ստորագրած հրամանի համաձայն` երկրի բոլոր պետական հաստատությունների և արտասահմանում դիվանագիտական հաստատությունների դրոշները կխոնարհվեն:
 



 Պիտակներ
         սգո օր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon