Այսօր Վայրի բնության համաշխարհային օրն է (տեսանյութ)

Իրադարձային 03.03.2021   11:00   298

2013-ի դեկտեբերի 20-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մարտի 3-ը հռչակել է Վայրի բնության համաշխարհային օր՝ վայրի բնության և կենդանական աշխարհի վերաբերյալ հարցերում լայն հասարակության իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով:

Այդ նույն տարում նշվում էր նաև բնության բազմազանության ոլորտում մեկ այլ փաստաթղթի ընդունման 40-ամյակը` «Ոչնչացման սպառնալիքի ներքո գտնվող վայրի ֆաունայի և ֆլորայի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի: Փաստաթուղթն ընդունվել է 1973-ի մարտի 3-ին:

«WWF-Armenia»-ն էլ օրվա կապակցությամբ ներկայացրել էր 2013թ-ից 2014թ. ընթացքում WWF-Հայաստանի թաքնված տեսախցիկներով նկարահանված կենդանիներին:

Հայաստանում կովկասյան հովազի առաջին տեսանյութն արձանագրել են FPWC կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում տեղադրված թակարդ-տեսախցիկները:

Բնության պահպանության միջազգային գրքում կովկասյան հովազը գրանցված է «Վտանգված» կարգավիճակով:


 Պիտակներ
         կովկասյան հովազ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb