Այսօր տեղի կունենա Վրաստանի ընդդիմության և իշխանության հերթական հանդիպումը

Աշխարհ 29.03.2021   16:00   41

Aliq.ge-ի հաղորդմամբ՝ Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հատուկ ներկայացուցիչ Կրիստիան Դանիելսոնը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին: Այս մասին հայտնում են Վրաստանի կառավարությունից:

Վարչապետի հետ հանդիպումից հետո Դանիելսոնը նախագահի նստավայրում հանդիպում կունենա նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ:

Նախագահի հանդիպումից հետո Կրիստիան Դանիելսոնի միջնորդությամբ այսօր տեղի կունենա Վրաստանի իշխանության և ընդդիմադիր մի շարք կուսակցությունների հանդիպումը:

Հիշեցնենք, որ Կրիստիան Դանիելսոնը երեկ՝ մարտի 28-ին արդեն հանդիպել է մի քանի հասարակական կազմակերպությունների և նրանց հետ քննարկել երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամի լուծման ուղիները:


 Պիտակներ
         Վրաստան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb