Այսօր Թբիլիսիում կկայանա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը

Աշխարհ 23.12.2019   11:45   123
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Այսօր Թբիլիսիում կկայանա Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների 8-րդ եռակողմ հանդիպումը: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն:

Դավիթ Զալկալիանին, Էլմար Մամեդյարովը և Մևլութ Չավուշօղլուն կքննարկեն 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը, որն ընդգրկում է երեք երկրների ոլորտային գործակալությունների հատուկ գործողությունները: Հանդիպումը տեղի կունենա Պետական ​​արարողությունների պալատում:

Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարներին կընդունի Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան: Ըստ Արտաքին գործերի նախարարության՝ հանդիպմանը քննարկվելու են համագործակցության օրակարգի արդի թեմաները և հեռանկարները:

Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների միջև համագործակցության ձևաչափը ստեղծվել է 2012 թվականին: Նախորդ հանդիպումը կայացել էր Ստամբուլում, 2018 թվականի աշնանը:



 Պիտակներ
         Տարածաշրջան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon