Այսօր քաղցկեղով հիվանդ երեխաների միջազգային օրն է

Օրացույց 15.02.2020   10:30   1066

Քաղցկեղով հիվանդ երեխաների միջազգային օրը (International Childhood Cancer Day) աշխարհի շատ երկրներում նշվում է ամեն տարի փետրվարի 15-ին՝ սկսած 2001 թվականից։

Օրը հիմնվել է 2001 թվականին, Քաղցկեղով հիվանդ երեխաների ծնողների համաշխարհին ընկերակցության (ICCCPO) նախաձեռնությամբ. առաջին անգամ նրանք այդ օրն անցկացրել են հունվարի 15-ին Լյուքսեմբուրգում, սակայն ավելի ուշ որոշվել է մեկ ամսով հետաձգել: 

Այսօր Քաղցկեղով հիվանդ երեխաների միջազգային օրը նշվում է աշխարհի ավելի քան 90 երկրներում։

Վիճակագրության համաձայն՝ ամեն տարի աշխարհում մոտ 200 հազար երեխա հիվանդանում է քաղցկեղով։ Նրանցից կեսը մահանում է։

Երեխաներն ավելի շատ հիվանդանում են արյան քաղցկեղով կամ լեյկեմիայով։

Զարգացած երկրներում, որտեղ հիվանդանոցները զինված են ժամանակակից տեխնիկայով, 4 երեխաներից 3-ը բուժվում են, իսկ ահա զարգացող երկրներում պատկերը լրիվ հակառակն է։ Հենց զարգացող երկրներում են ապրում քաղցկեղով հիվանդ երեխաների 80 տոկոսը։



 Պիտակներ
         փետրվարի 15, Միջազգային օրեր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon