Այսօր Պոեզիայի համաշխարհային օրն է

Օրացույց 21.03.2020   10:38   329

1999թ․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 30-րդ նստաշրջանում որոշվեց ամեն տարի Պոեզիայի համաշխարհային օրը նշել մարտի 21-ին։ Տոնն առաջին անգամ նշվել է Փարիզում, որտեղ գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր գրասենյակը։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշման մեջ նշվել է, որ տոնի ստեղծման նպատակն է «նոր լիցք և ճանաչում հաղորդել ազգային, տարածաշրջանային և միջազգային բանաստեղծական շարժումներին»։

Պոեզիայի համաշխարհային օրը նաև նպատակ ունի աջակցել պոեզիայի հանրայնացմանը, պոեզիայի և արվեստի այլ ճյուղերի միջև երկխոսության կայացմանը:

Հայաստանում օրը սկսել է նշվել 2010 թվականից, որին տարեցտարի միանում են մշակութային նոր օջախներ։

 



 Պիտակներ
         պոեզիա, Պոեզիայի համաշխարհային օր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon