Այսօր Ուսուցչի օրն է

Օրացույց 05.10.2019   09:05   175
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Այսօր Ուուցչի օրն է, որը նշվում է ամեն տարի սկսած՝ 1994 թվականի հոկտեմբերի 5-ից։

Տոնի գլխավոր առաքելությունը ուսուցիչներին աջակցելն է, համոզվելը, որ ուսուցիչները կարողանում են բավարարել ապագա սերնդի պահանջները։ Օրվա ընտրությունը կապված էր այն հանգամանքի հետ, որ 1966 թվականի հոկտեմբերի 5-ին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից հրավիրված համատեղ կոնֆերանսում ընդունվել է «Ուսուցչի կարգավիճակի հետ կապված ուղեցույց» (Recommendation concerning the Status of Teachers) վերտառությամբ փաստաթուղթը, ինչն էլ ուսուցիչների աշխատանքը կարգավորող առաջին միջազգային փաստաթուղթն էր[1]:

Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Ուսուցչի օրը խորհրդանշում է ուսուցիչների՝ կրթության և զարգացման բնագավառում ունեցած հսկայական ներդման ճանաչումը, ընդունումը և գնահատումը։

Էդյուքեյշն Ինթերնեշնլը (ԷԻ, անգլ.՝ Education International (EI)) ամբողջ աշխարհում գտնվող դասավանդողների միջազգային միությունը, գտնում է, որ Ուսուցչի օրը պետք է միջազգայնորեն ճանաչվի և նշվի։ ԷԻ-ն նշում է, որ 1966 և 1997 թվականին ընդունված Խորհուրդները պետք է իրականացվեն բոլոր երկրներում։

Ուսուցիչների տոնը նշվում է ավելի քան 100 երկրներում, այդ թվում նաև Հայաստանում:

Էդյուքեյշն Ինթերնեշնլի և կազմի մեջ մտնող 401 անդամ-կազմակերպությունների ջանքերով տոնը լայնորեն ճանաչվում է։ Ամեն տարի ԷԻ-ն սկսում է տոնի հասարակական ճանաչումը բարձրացնող արշավ՝ ուսուցիչների ներդրումը ընդգծելու համար։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Ուսուցչի օր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon