Այսօր ուրբաթ 13-ն է

Օրացույց 13.12.2019   10:20   922
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ցանկացած ամսվա 13–ը եթե ուրբաթ է, շատ մշակույթներում, հատկապես անգլիական, գերմանական և լեհական, համարվում է անհաջողության օր։

Պատմականորեն այնպես է դասավորվել, որ 13–ը համարվել է անհաջող թիվ և անվանվել «սատանայական դյուժին»։

Շաբաթվա հինգերորդ օրը՝ ուրբաթը, նույնպես անհաջող օր է համարվել, սակայն այս երկու սնահավատությունների մեջ որևէ կապ չկա։ Շատ մարդկանց համար շաբաթվա հինգերորդ օրը, որը համընկնում է ամսվա 13–րդ օրվան, հիմնականում բացասական բնույթի սնահավատությունների և նախանշանների հետ է զուգորդվում։ Այս վախը հին արմատներ ունի։ Հավատալիքների համաձայն՝ նման օրերին 12 վհուկներ խրախճանքի էին հավաքվում, իսկ դրա ամենաթեժ պահին, որպես տասներեքերորդ, հայտնվում էր ինքը սատանան։

Աստվածաշնչյան տեքստերի որոշ մեկնաբաններ համոզված են, որ հենց նման օր են Եվան ու Ադամը համտեսել արգելված պտուղը։ Բացի այդ, «ամենասև» ուրբաթ օրը Կայենը սպանեց իր եղբայր Աբելին։ Այսպիսով, հասկանալի է դառնում, թե ինչու «սատանայական դյուժինի» նկատմամբ վախը, որը գիտականորեն կոչվում է «տրիսկայդեկաֆոբիա», տարածված է հիմնականում քրիստոնեական մշակույթ ունեցող երկրներում։ Ինչ վերաբերում է ուրբաթ օրվան, ապա, ըստ Աստվածաշնչի, հենց այդ օրն են խաչել Քրիստոսին, այդ օրն է քրիստոնեական «չարչարանաց ուրբաթը»։

Տասներեք թվի նկատմամբ բացասական վերաբերմունքը ներթափանցել է նաև արևմտյան աստղագիտության, այդ թվում՝ գուշակության մեջ։



 Պիտակներ
         ուրբաթ 13


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon