Այսօր նշում են Նյուտոնի օրը

Օրացույց 04.01.2020   09:00   2373

Այսօր գիտնականների համաշխարհային միությունը նշում է գիտելիքի տոնը` Նյուտոնի օրը: Ընտրվել է հենց այս օրը, քանի որ մեծ գիտնական Իսահակ Նյուտոնը ծնվել է հունվարի 4-ին: Այս օրը մի շարք գիտնականներ այցելում են մեծ ֆիզիկոսի գերեզմանին, որը գտնվում է Լոնդոնի Վեստմիստերյան աբբայությունում:

Հիշեցնենք, որ իր բազմաթիվ գյուտերից հետո Նյուտոնը հայտնի դարձավ այն ժամանակ, երբ նստած էր ծառի տակ ու գլխին պատահաբար խնձոր ընկավ: Հենց այս դեպքից ելնելով էլ նա հայտնագործեց ձգողության ուժի օրենքը:

Անգլիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս, աստղագետ, ալքիմիկոս, փիլիսոփա և աստվածաբան Իսահակ Նյուտոնը ծնվել է 1642 թ. դեկտեմբերի 25-ին (1643 թ. հունվարի 4-ին՝ հին տոմարով) Լինքոլնշիր կոմսության Վուլսթորփ գյուղում (Մեծ Բրիտանիա): Համարվում է աշխարհի ամենաազդեցիկ գիտնականներից մեկը։

Նյուտոնը նկարագրել է գրավիտացիան ու շարժման օրենքները «Բնական փիլիսոփայության մաթեմատիկական սկզբունքները» («Philosophiae Naturalis Principia Mathematika») գրքում՝ դրանով հիմք դնելով դասական մեխանիկային։ Նա նաև դիֆերենցիալ հաշվարկի հիմնադիրներից մեկն է։
Նյուտոնի հայրը, նույնպես Իսահակ անունով, ով հասարակ, բայց՝ ունևոր հողագործ էր, մահանում է որդու ծննդից առաջ։
Երբ Նյուտոնը դառնում է երեք տարեկան, նրա մայրը՝ Աննա Էյսքյունյ նորից է ամուսնանում և գնում է ապրելու նոր ամուսնու մոտ՝ թողնելով որդուն մորական տատի խնամքին։ Պատանի Իսահակը չէր սիրում խորթ հորը և նախատում էր մորը նրա հետ ամուսնանալու համար։
Տասներկուսից մինչև տասնյոթ տարեկանը Նյուտոնը սովորել է Գրենթհեմի դպրոցում։ 18 տարեկանում ընդունվում Թրինիթի (Սբ.Երրորդության) վարժարան, որն ավարտում է 1666 թ.։

1666-1675 թթ. նա զբաղվում է գիտությամբ։ 1666-ին նա ստեղծեց գրավիտացիայի տեսությունը, 1668-ին ներկայացրեց իր տարբեր ոսպնյակներից բաղկացած «Հայելի-հեռադիտակ»-ը, 1672-ից զբաղվում է լույսի հատկություններով և գրում բազմաթիվ աշխատանքներ։
1675-1682 թթ. Նյուտոնը գիտական աշխատանքներ չի կատարում։ Դրանից հետո նա ստեղծեց գրավիտացիայի օրենքները, բացատրեց մոլորակների էլիպսաձև շարժումը և 1687-ին գրեց իր «Philosophiae Naturalis Principia Mathematika»-ն։
1705 թ. Աննա թագուհին Նյուտոնին շնորհում է ասպետի կոչում, որից հետո նա դառնում է սըր Իսաակ Նյուտոն։ Դա առաջին դեպքն էր, երբ ասպետի կոչում էր շնորհվում գիտական ծառայությունների համար։

Չնայած նրան, որ Նյուտոնը ծնվել էր շատ թույլ առողջությամբ, նա ապրեց 83 տարի։ Նա վախճանվել է Լոնդոնից ոչ հեռու գտնվող Քենսինգթոն քաղաքում 1727թ. մարտի 20 (31)-ին։ Նյուտոնին մեծ հանդիսավորությամբ թաղում են Լոնդոնի Վեստմինսթեր մատուռում։



 Պիտակներ
         հունվարի 4, Միջազգային օրեր, Հունվար, Իսահակ Նյուտոն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon