Այսօր նախատեսված է Պուտին-Էրդողան հանդիպումը

Աշխարհ 23.01.2019   12:47   344

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի իր գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ։ Թե ինչ են քննարկել երկու արտգործնախարարները, թուրքական աղբյուրներն առայժմ չեն հրապարակում։ 
Նշվում է միայն, որ այսօր՝ հունվարի 23-ին Մոսկվայում կայանալու է  2019թ. Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների առաջին հանդիպումը։

Սպասվում է, որ Էրդողանը և Պուտինը, բացի ռուս-թուրքական հարաբերություններից, քննարկելու են նաև Սիրիայի վերջին զարգացումները, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային բնույթի խնդիրներ:



 Պիտակներ
         Պուտին-Էրդողան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon