Այսօր մայրենի լեզվի միջազգային օրն է

Օրացույց 21.02.2020   10:00   1333

Մայրենի լեզվի միջազգային օրը (International Mother Language Day) հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1999 թվականի նոյեմբերի 17-ին։ Այն նշվում է ամեն տարի փետրվարի 21-ին՝ սկսած 2000 թվականից և ուղղված է լեզվային ու մշակութային բազմազանությունը պահպանելուն։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով՝ աշխարհում մոտ 6 հազար լեզու գտնվում է ոչնչացման վտանգի տակ։

Փետրվարի 21-ը համընկնում է Բենգալյան լեզվի համար շարժման ամսաթվի հետ։ Փետրվարի 21-ը Բանգլադեշում հիշատակության օր է՝ կապված 1952 թվականի արյունալի իրադարձությունների հետ, երբ Պակիստանի ոստիկանությունը Արևելյան Պակիստանում (1971 թվականից Բանգլադեշ) հաշիվ տեսավ բենգալյան լեզվի՝ որպես պետական լեզվի ընդունման կողմնակիցների հետ։



 Պիտակներ
         Միջազգային օրեր, փետրվարի 21


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon