Այսօր Կոկտեյլների ձողիկների ծննդյան օրն է

Օրացույց 03.01.2020   09:00   2422

Հունվարի 3-ին նշում են արտասովոր տոն՝ Կոկտեյլների ձողիկի ծննդյան օրը (Drinking Straw Day)։ Ձողիկը խողովակի տեսքով հարմարանք է, որով կարելի է խմել ըմպելիքները։ Ի սկզբանե, կոկտեյլների ձողիկները պատրաստում էին ծղոտից, ավելի ճիշտ հատիկավոր կուլտուրաների սնամեջ ցողուններից:

Կոկտեյլի համար առաջին արհեստական ձողիկը ստեղծել է ամերիկացի ձեռներեց Մարվին Սթոունը՝ թղթե ծխախոտային մունդշտուկների արտադրամասի սեփականատերը։ 1888-ի հունվարի 3-ին Մարվին Սթոունը արտոնագրել է իր գյուտը՝ ձողիկը։ Իսկ արդեն 1890-ին այդ ձողիկների արտադրությունը դարձել է նրա հիմնական բիզնեսը, ընդ որում սկզբնական շրջանում ձողիկները ձեռքով էին պատրաստում։ Միայն 1906 թվականի է ստեղծվել թղթե ձողիկների արտադրման ավտոմատ սարք։

Ձողիկների զարգացման հաջորդ փուլը գրանցվել է 1930-ական թվականների կեսերին, երբ ռիելթոր Ջոզեֆ Ֆրիդմանը առաջարկեց կատարելագործել այն՝ ավելացնելով դրան ձգվող հատված, որը թույլ է տալիս ծալել ձողիկը, ինչը հարմարեցնում էր դրա օգտագործումը:

Այս նորամուծությունը արտոնագրվեց 1937 թվականի սեպտեմբերի 28-ին: Սակայն արտադրողներին Ֆրիդմանի այս նորամուծությունը բոլորովին չգրավեց և Ֆրիդմանը որոշեց այն ինքնուրույն արտադրել: 

1939 թվականին Ֆրիդմանը հիմնեց «Flexible Straw Corporation» կոորպորացիան՝ «ճկուն ձողիկներ» արտադրելու նպատակով և սկսեց դրանց մասսայական արտադրությունը: 10 տարի անց Ֆրիդմանը դարձավ միլիոնատեր: 



 Պիտակներ
         Հունվար4Մարվին Սթոուն, Միջազգային օրեր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon