Այսօր կհանդիպեն Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի ԱԳ նախարարները
Փետրվարի 23-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում կհանդիպեն Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի արտգործնախարարներ Մևլութ Չավուշօղլուն, Ջեյհուն Բայրամովն ու Ռաշիդ Մերեդովը։
Հայտնի չէ, թե հանդիպմանը ինչ են քննարկելու։ Ադրբեջանցի նախարարն արդեն Թուրքիայում է։
Փետրվարի 19-ին նախատեսվում էր նաև Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, սակայն այն հետաձգվեց փետրվարի 18-ին Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի հրաժարականի պատճառով։
Պիտակներ
Նմանատիպ նյութեր