Այսօր կաթոլիկ աշխարհը նշում է Սուրբ Ծնունդը

Աշխարհ 25.12.2019   10:06   210
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

եկտեմբերի 25-ին  Կաթոլիկ, բողոքական, ինչպես նաեւ Կոստանդնուպոլսի, Անտիոքի, Ալեքսանդրիայի, Կիպրոսի, Բուլղարիայի, Ռումինիայի, Հունաստանի և մի շարք այլ ուղղափառ եկեղեցիները նշում են Սուրբ Ծնունդը։ Այն քրիստոնեական ամենից կարեւոր տոներից մեկն է գրեթե 100 երկրում։

Մինչև 4-րդ դարը բոլոր քրիստոնյաները Սուրբ Ծնունդը նշել են հունվարի 6-ին: Սակայն քրիստոնեության ընդունումից հետո հռոմեացիները շարունակել են նշել հեթանոսական տոները: Ըստ մի վարկածի՝ դեկտեմբերի 25-ին մեծ շուքով նշվել է արևի պաշտամունքին նվիրված տոնը:

Հեթանոսական ավանդույթները խափանելու համար 336թ. Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես հռչակեց Հիսուս Քրիստոսի ծննդյան օր:   Հետագայում Ասորիքում և գրեթե ողջ արևելքում Քրիստոսի Ծննդյան տոնի օրը  սկսեցին նշել դեկտեմբերի 25-ին, իսկ հունվարի 6-ը մնաց որպես Տիրոջ Աստվածահայտնության և Մկրտության օր․ օրվան հավատարիմ մնաց միայն Հայ առաքելական եկեղեցին։

Սուրբ Ծննդյան տոնակատարությունը կաթոլիկների մոտ տևում է ութ օր` դեկտեմբերի 25-ից հունվարի 1, որը ձևավորել է Ծննդյան Օկտավան:

Իսկ ռուսական, սերբական, Երուսաղեմի և վրացական ուղղափառ եկեղեցիները Սուրբ Ծնունդը նշում են հունվարի 7-ին:



 Պիտակներ
         Սուրբ Ծնունդ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon