Այսօր հունիսի 1-ն է՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը

Օրացույց 01.06.2020   10:00   775

Երեխաների պաշտպանության միջազգային օրը սահմանվել է դեռևս 1925 թվականին` Ժնևում երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային համաժողովի ընթացքում:

ՄԱԿ-ը, հավանություն տալով 1949թ. Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքի կողմից երեխաների պաշտպանության օր անցկացնելու նախաձեռնությանը, հայտարարեց երեխաների կյանքի և առողջության պաշտպանության հարցը իր գործունեության գերակա ուղղություններից մեկը:

Առաջին անգամ հունիսի մեկը նշվել է որպես երեխաների պաշտպանության միջազգային օր 1950-ին։

Հայաստանը Երեխաների մասին կոնվենցիան վավերացրել է 1992 թ.-ին, որից հետո 1996 թ.-ին ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը:

Այսօր՝ հունիսի մեկին, բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում երեխաների համար:

Հիշեցնենք, որ այսօր՝ Հունիսի 1-ին, կարգելվի երթևեկությունը Երևանի Բաղրամյան պողոտայում։

 



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb