Այսօր հաճոյախոսության օրն է

Օրացույց 01.03.2021   10:30   1422

Համացանցում շատ քիչ բան կարելի է գտնել հետաքրքիր տոնի՝ Հաճոյախոսության համաշխարհային օրվա մասին (World Compliment Day)։

Տոնը ստեղծողի մասին արժանահավատ տեղեկություններ չկան։ Ընդհանուր կարծիք չկա նաև այն նշելու օրվա հետ կապված։ Ոմանք առաջարկում են տոնը մարտի 1-ին նշել, մյուսները՝ մարտի 21-ին։

Միակ հայտնի բանն այն է, որ տոնի նպատակը հասարակ մարդկանց օրը վառ ու հիշարժան դարձնել, նրանց ուրախացնել բարի խոսքի, հաճոյախոսության միջոցով։

«Հաճոյախոսություն» բառը (կոմպլիմենտ) ֆրանսիական ծագում ունի ու նշանակում է գովասանքի, հիացմունքի, հարգանքի յուրահատուկ ձև։


 Պիտակներ
         Միջազգային օրեր, մարտի 1


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb