Այսօր Համակարգչային աշխատողի օրն է

Օրացույց 14.02.2020   10:37   610

Փետրվարի 14-ը Համակարգչային աշխատողի ոչ պաշտոնական, սակայն մասնագիտական շրջանակներում մշտապես նշվող օրն է։ 1946թ․ փետրվարի 14-ին գիտական աշխարհին եւ բոլոր շահագրգիռ մարդկանց ցուցադրվել է առաջին իսկապես աշխատող էլեկտրոնային ENIAC I (Electrical Numerical Integrator And Calculator) համակարգիչը, հայտնում է Calend-ը։

Առաջին հաշվող մեքենայի մշակման աշխատանքները ֆինանսավորվել են ամերիկյան բանակի կողմից, որին համակարգիչն անհրաժեշտ էր ռազմական հաշվարկներ, պլանավորումներ եւ ծրագրավորումներ անելու համար։ ENIAC I-ը աշխատել է մինչեւ 1955թ․ հոկտեմբերի 2-ը, ժամը 23։45, որից հետո այն քանդել են։

Ճիշտ է, մինչ այդ համակարգիչներ եղել են, սակայն դրանք բոլորը փորձնական տարբերակներ էին։ Սակայն ENIAC-ը գործնական խնդիրներով աշխատող առաջին իրական համակարգիչն էր։



 Պիտակներ
         Այսօր Համակարգչային աշխատողի օր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon