Այսօր Երևան կժամանի Հորդանանի թագավորը

Իրադարձային 10.02.2020   11:41   317

Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդի այցի շրջանակում Երևանում այսօր՝ փետրվարի 10-ին տեղի է ունենում Հայաստան-Հորդանան գործարար համաժողովը:

Միջոցառմանը մասնակցում են ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, Հորդանանի Հաշիմյան թագավորության բաբրաստիճան պաշտոնատար անձինք, քաղաքական, հասարակական գործիչներ, երկու երկրների գործարար շրջանակների ներկայացուցիչներ:

Սպասվում է, որ համաժողովի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Հորդանանի Հաշիմյան թագավորության Արդյունաբերության, առևտրի և մատակարարումների նախարարության միջև կստորագրվի համագործակցության հուշագիր:



 Պիտակներ
         Հորդանանի թագավոր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon