Այսօր Էմի Ուայնհաուսի մահվան օրն է

Muzic 23.07.2020   22:45   1963

Բրիտանացի երգչուհի Էմի Ջեյդ Ուայնհաուսը ծնվել է 1983 թվականի սեպտեմբերի 14-ին Սաութհեյթում (Էնֆիլդ, Լոնդոն) հրեական ընտանիքում։

14 տարեկանում Էմին գրել է իր առաջին երգերը և առաջին անգամ էլ փորձել թմրադեղերը։ 1 տարի անց սկսել է միաժամանակ աշխատել World Entertainment News Network-ի հետ և ջազ խմբում։ Իր այդ ժամանակվա ընկերոջ՝ սոուլ երգիչ Թայլեր Ջեյմսի միջնորդությամբ նա կնքել է իր առաջին պայմանագիրը EMI-ի հետ, իսկ ստանալով չեկը՝ The Dap-Kings ստուդիա է հրավիրել նյույորքյան երգչուհի Շարոն Նայթին նվագակցող կազմը, որից հետո նրանց հետ միասին սկսել է շրջագայել։

2003 թվականի հոկտեմբերի 20-ին թողարկվեց Էմիի առաջին ձայնասկավառակը, որը կրում է Frank անունը և ձայնագրվել է պրոդյուսեր Սալաամ Ռեմիի կողմից։ Երկրորդ ձայնասկավառակը՝ Back to Black-ը, ի տարբերություն առաջինի, իր մեջ որոշ ջազային մոտիվներ էր պարունակում:

Սկսեցին լուրեր տարածվել, որ երգչուհին ծանր թմրանյութեր է օգտագործում: 2007 թվականի նոյեմբերին Էմիի բարեկամները (ամուսնու կողմից) հանդես էին եկել հայտարարությամբ, որտեղ երկրպագուներին հորդորել են բոյկոտել Ուայնհաուսի արվեստը այնքան ժամանակ, մինչ ամուսնական զույգը չհրաժարվի «վատ սովորություններից»:

2011թ.-ի այս օրը կյանքից հեռացավ երգչուհի Էմի Վայնհաուսը: 27-ամյա երգչուհին մահացավ թմրանյութերի չարաշահումից:



 Պիտակներ
         Էմի Ուայնհաուս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb