Այսօր ԴՆԹ-ի միջազգային օրն է

Օրացույց 25.04.2019   09:00   1045

Ամեն տարի՝ ապրիլի 25-ին, աշխարհի մի շարք երկրներում նշվում է մի շարք անսովոր տոն՝ ԴՆԹ-ի միջազգային օրը (DNA Day)՝ նպատակ ունենալով ցույց տալ գենետիկայի ու այդ ոլորտում ունեցած գիտական ձեռքբերումների կարևորությունը։

Օրվա ընտրությունը կապված է այն հանգամանքի հետ, որ 1953 թվականի ապրիլի 25-ին, գիտնականներ Ջեյմս Ուոթսոնը և Ֆրենսիս Քրիքը Մորիս Ուիլքինսի ու Ռոզալինդ Ֆրանկլինի հետ համատեղ Nature պարբերականում հրապարակեցին ԴՆԹ մոլեկուլի կառուցվածքի հետազոտության արդյունքները։

Առաջին անգամ ԴՆԹ-ի օրը նշվել է ԱՄՆ-ում՝ 2003 թվականին։


 Պիտակներ
         ապրիլի 25, Միջազգային օրեր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb