Այսօր ձեռագրի միջազգային օրն է
Ամեն տարի՝ հունվարի 23-ին, աշխարհում նշում են Ձեռագրի կամ Ձեռագիր նամակի օրը (National Handwriting Day), որն ուղղված է մարդկանց հիշեցնելու ձեռագիր նամակի ու ամեն մարդու ձեռագրի յուրահատուկ լինելը։
Համակարգիչների, էլետրական փոստի, sms-ների և արագ շփումների համար նախատեսված այլ ժամանակակից միջոցների տարեցտարի աճող հանրայնությունը մարդուն ավելի ու ավելի են հեռացնում մտքերը ձեռագիր արտահայտելու հնարավորությունից։ Հնարավոր է՝ ոչ հեռու ապագայում արդեն ձեռքով գրված նամակը կամ բացիկը հազվագյուտ երևույթ դառնա ու ցանկալի ձեռքբերում համարվի։
Օրվա ընտրությունը պայմանավորված է նրանով, որ հունվարի 23-ին է ծնվել ամերիկացի պետական գործիչ Ջոն Հենքոքը, ով առաջինն է իր ստորագրությունը թողել Անկախության հռչակագրի տակ։ Հենքոքի ստորագրությունը զարմանալի մեծ ու արտահայտիչ է եղել, ինչն էլ հեղինակություն է ավելացրել նրա հեղինակին։
Նմանատիպ նյութեր