Այսօր չշտապելու միջազգային օրն է

Օրացույց 26.02.2021   10:00   988

Փետրվարի 26-ին մի շատ յուրօրինակ տոն է նշվում՝ Չշտապելու կամ Դանդաղելու միջազգային օրը։ Այն ներկայումս արդեն միջազգային օրվա ստատուս է ձեռք բերել։

Օրվա լոզունգն է․ «Մի շտապիր ու վայելիր պահը»։

Տոնի գաղափարն իտալացիներինն է։ Հենց այդ ակտիվ ու տաքարյուն ազգն է առաջինը 2007 թվականին նշել այս օրը։

Մեր արագության ու առաջընթացի դարում շատերը ամենօրյա թոհուբոհի մեջ մոռանում են առօրյա փոքրիկ, բայց հաճելի մանրուքների, սիրելի զբաղմունքների ու ընդհանրապես կյանքի որակի մասին։

Այս տոնի նպատակն է առանց շտապելու վայելել կյանքը ու նրա պարգևած բոլոր հաճելի վայրկյանները։ Այս օրը պետք է առավելությունը տալ այն զբաղմունքներին, որոնց համար ուրիշ օրերին ժամանակ չեք գտնում։ Կարող եք ընթերցանությամբ զբաղվել, համերգներ ու թատրոն այցելել կամ պարզապես հաճելի միջավայրում ինտելեկտուալ զրույց վարել։

 


 Պիտակներ
         փետրվարի 26, Միջազգային օրեր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb