Այսօր Բարության ինքնաբուխ դրսևորման օրն է

Օրացույց 17.02.2020   10:50   635

Բարության ինքնաբուխ դրսեւորման օրը (Random Acts of Kindness Day), որն աշխարհում նշվում է  ամեն տարի փետրվարի 17-ին, միջազգային բարեգործական կազմակերպությունների վերջերս իրականացրած նախաձեռնություններից մեկն է, գրում է Calend.ru-ն:

Այս տոնի պատմությունը սկիզբ է առնում ԱՄՆ-ում, սակայն արդեն ներկայում այն ունի համաշխարհային նշանակություն եւ նշվում է անկախ քաղաքացիությունից, ազգությունից եւ կրոնական համոզմունքներից:

Այս տոնն առավելապես հայտնի է Արեւմտյան Եվրոպայի երկրներում եւ ԱՄՆ-ում, որտեղ այսօր բազմաթիվ քաղաքներում ավանդաբար անցկացվում են բարեգործական միջոցառումներ եւ մարաթոններ, որոնց մասնակցում են հայտնի դերասաններ, հասարակական եւ քաղաքական գործիչներ:

Տոնի կազմակերպիչների ամենակարևոր կոչը՝ անշահախնդիր բարության դրսեւորումն է:



 Պիտակներ
         Բարության ինքնաբուխ դրսևորման օր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon