Այսօր ատամնաբույժի միջազգային օրն է

Օրացույց 09.02.2020   10:00   981

Ամեն տարի՝ փետրվարի 9-ին, ողջ աշխարհում նշում են ատամնաբույժների մասնագիտական տոնը՝ Ատամնաբույժի միջազգային օրը (International Day of dentist)։

Եվ չնայած ատամնաբուժությունը բժշկության հնագույն ճյուղերից մեկն է, Ատամնաբույժի օրը համեմատաբար երիտասարդ տոն է։

Օրվա ընտրությունը պատահական չէ։ Այն նշվում է քրիստոնյա նահատակներից մեկի՝ Ապոլոնիա Ալեքսանդրիսկայայի հիշատակման օրը, որին դաժան կտտանքների միջոցով փորձել են ստիպել հրաժարվել քրիստոնեությունից։ Սուրբ Ապոլոնիայի խորհրդանիշը, կտտանքների բնույթը հաշվի առնելով, ատամներն են դարձել։ Սուրբ կինը տարել է բոլոր տանջանքները և երբ նրան սպառնացել են այրել (249 թվականի փետրվարի 9-ին), նա ինքն է նետվել կրակը։

Մինչև օրս էլ հավատալիք կա, համաձայն որի` եթե արտասանեք «Santa Apollonia!», ատամի ցավը կանցնի։



 Պիտակներ
         Միջազգային օրեր, փետրվարի 9


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon