Այսօր արեգակի համաշխարհային օրն է

Օրացույց 03.05.2021   09:45   3051

Այսօր աշխարհը տոնում է արևի համաշխարհային օրը (Sun Day): Արեգակ (Արև), Արեգակնային համակարգի կենտրոնում գտնվող աստղ։ Այն համարյա կատարյալ գունդ է և կազմված է մագնիսական դաշտերով միահյուսված տաք պլազմայից։Արեգակն ունի մոտավորապես 1 392 684 կմ տրամագիծ, որը մոտավորապես 109 անգամ մեծ է երկրի տրամագծից, իսկ զանգվածը (2×1030 կգ՝ Երկրինի 330000-ապատիկը) կազմում է Արեգակնային համակարգի ընդհանուր ծանգվածի մոտ 99.86%-ը։

Արեգակի ճառագայթումը պահպանում է Երկրի կյանքը (ֆոտոններն անհրաժեշտ են լուսասինթեզի գործընթացի սկզբնական շրջանների համար), կանխորոշում է կլիման։

Արեգակը բաղկացած է ջրածնից (զանգվածի ≈73 %-ը և ծավալի ≈92 %-ը), հելիումից (զանգվածի ≈25 %-ը և ծավալի ≈7 %-ը) և հետևյալ, չնչին քանակության քիմիական տարրերից՝ երկաթ, նիկել, թթվածին, ազոտ, սիլիցիում, ծծումբ, մագնեզիում, ածխածին, նեոն, կալցիում և քրոմ։

Ըստ սպեկտրալ դասակարգման՝ Արեգակը պատկանում է G2V աստղերի տեսակին՝ («դեղին թզուկ»)։ Արեգակի մակերեսի ջերմությունը հասնում է 6000 K, դրա շնորհիվ Արեգակն արձակում է գրեթե սպիտակ լույս, սակայն, ավելի ուժեղ ցրման պատճառով և Երկրի մթնոլորտի կողմից կարճալիք ճառագայթների կլանման պատճառով, Արևի ուղիղ լույսը մոլորակի մակերեսի մոտ ստանում է դեղին երանգ։

Արեգակը կազմավորվել է 4.6 միլիարդ տարի առաջ՝ հսկայական մոլեկուլային ամպի գրավիտացիոն փլուզման հետևանքով։ Արևային լուսակը պարունակում է իոնացված և չեզոք մետաղների և նաև իոնացված ջրածինի գծեր։

Ծիր Կաթին գալակտիկայում կա G2 կարգի ավելի քան 100 միլիոն աստղ։ Ընդ որում, Ծիր Կաթինի աստղերի 85 %-ն ունեն ավելի նվազ պայծառություն, քան Արեգակը (մեծամասամբ կարմիր թզուկներ են)։ Ինչպես և գլխավոր հաջորդականության բոլոր աստղերը, Արեգակն էներգիա է արտադրում հելիումի և ջրածինի ջերմամիջուկային սինթեզի միջոցով։

Արեգակը գտնվում է Ծիր Կաթինի կենտրոնից 26 000 լուսատարի հեռավորության վրա և պտտվում է նրա շուրջ, անելով մեկ պտույտը 225 - 250 միլիոն տարվա ընթացքում։ Արեգակի ուղեծրային արագությունը հավասար է 217 կմ/վ՝ այսպիսով, այն անցնում է մեկ լուսատարին 1400 երկրային տարում, իսկ մեկ աստղագիտական միավորը՝ 8 երկրային օրում:

Ներկայումս, Արևը գտնվում է Ծիր Կաթինի Հայկի ձեռքի ներքին ծայրում Պերսևսի ձեռքի և Աղեղնավորի ձեռքի միջև, այսպես կոչված «Տեղային միջաստղային ամպում» - բարձր խտության գոտում, որը, իր հերթին, գտնվում է նվազ խտություն ունեցող «Տեղային պղպջակում» - ցրված բարձրաջերմ միջաստղային գազի գոտում։ 50 ամենամոտիկ աստղային համակարգերի աստղերից՝ 17 լուսային տարվա սահմաններում՝ Արեգակը հանդիսանում է չորրորդ պայծառության աստղ (նրա բացարձակ աստղային մեծությունն է +4,83m)։


 Պիտակներ
         մայիսի 3, Միջազգային օրեր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb