Այսօր Արցախում զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ

Իրադարձային 23.12.2020   11:53   51

Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ օրվա ընթացքում չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտակերտ քաղաքում, Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ համայնքում, Ասկերանի շրջանի Խնածախ, Այգեստան և Խաչեն համայնքներում:

«Ուստի խնդրում ենք պայթյուններ լսելու դեպքում խուճապի չմատնվել:

Ծառայության սակրավորական ջոկատները, հումանիտար ականազերծման կենտրոնները և ՌԴ ՊՆ սակրավորները շարունակում են Արցախի տարածքում վտանգ ներկայացնող ռազմամթերքը մաքրելու գործընթացը»,-ասված է Արցախի ԱԻ պետական ծառայության տարածած հաղորդագրության մեջ:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb