Այսօր Արցախում ռազմամթերքի վնասազերծում է նախատեսվում

Իրադարձային 08.01.2021   11:31   39

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ այսօր Հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամի կողմից չպայթած ռազմամթերքի վնասազերծում է նախատեսվում Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքում, ինչպես նաև Մարտունիում։

«Պայթյուններ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել։

Պարզաբանումների համար կարող եք զանգահարել ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոն»,-նշված է ԱԻՊԾ հաղորդագրության մեջ։


 Պիտակներ
         ռազմամթերքի վնասազերծում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb